Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ղազախստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները, հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական նորագույն Կա-52մ և Մի-28ՆԷ հարվածային ուղղաթիռների նկատմամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին։
Նրա խոսքով՝ Dubai Airshow 2021 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որն անցկացվել է նոյեմբերի 14-18-ը ԱՄԷ-ում, օտարերկրյա պատվիրատուների բարձր հետաքրքրությունն է եղել ռուսական նորագույն Կա-52մ եւ Մի-28ՆԵ հարվածային ուղղաթիռների նկատմամբ: «Եղել են պատվիրակություններ Հայաստանից, Ղազախստանից, Մալայզիայից, Մավրիտանիայից, ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից։ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գործընկերներն ակտիվորեն աշխատում են առաջխաղացման համար, մենք բավարարված ենք այն արդյունքից, որը կա», - ասել է Բոգինսկին: