Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ բարիդրա...
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 18-ին ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի  գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ-ում ՀՀ-ի առևտրական կցորդ Հայկ Նազարյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարիդրացիական հարաբերությունները և տեսնում է համագործակցության լայն հորիզոն՝ ինչպես պետական մակարդակում, այնպես էլ բիզնես համայնքների միջև։ 
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, գործարար կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։