Հայաստանի Կառավարության անցկացվող քաղաքականության համապատասխան՝ կշարունակենք ջանքեր գործադրել մարզպետարանների աշխատանքի արդյունավետության բարձրացման համար՝ մեղմելով տարածքային զարգացման տեսակետից անհամամասնությունները, ինչպես նաեւ վարչատարածքային բարեփոխումների անընդհատ գործընթացն ապահովելու համար։ Այս մասին դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովում Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց Պետական գույքի կառավարման պետական կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։
Նրա խոսքով՝ բացառությամբ բնակավայրերի սահմաններով անցնող տարանցումային տեղամասերից, միջպետական, հանրապետական եւ մարզային ճանապարհներին, ինչպես նաեւ ճանապարհի կողքին օտարման գոտիներում գովազդային վահանակների վրա սոցիալական գովազդ տեղադրելու դեպքում գովազդային վահանակի յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսը գովազդատուի համար կարժենա 0 դրամ։
Իսկ միջպետական, հանրապետական եւ մարզային ճանապարհներին, ինչպես նաեւ ճանապարհի կողքին օտարման եւ պահպանվող գոտիներում (բացառությամբ բնակավայրերի սահմաններով անցնող տարանցումային տեղամասերից) տեղադրված դատարկ գովազդային վահանակի յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար հարկը կհաշվարկվի 25 տոկոսի չափով։
Որոշ քննարկումից հետո խորհրդարանական հանձնաժողովը այս օրենսդրական նախաձեռնությանը դրական եզրակացություն տվեց։