Հայաստանում վարձու աշխատողների թիվը 2025 թվակ...

Հայաստանում վարձու աշխատողների թիվը 2025 թվականի հունվար-հունիսին աճել է 5 տոկոսով:

Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2025թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի ներկայացմանը: 

Հովհաննիսյանի խոսքով՝ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը շարունակել է նվազել, իսկ վարձու աշխատողների թվաքանակն աճել է:

«Հունվար–հունիսին վարձու աշխատողների թիվն աճել է 5 տոկոսով՝ հիմնականում պայմանավորված առևտրի, շինարարության, ինչպես նաև պետական կառավարման և պաշտպանության ոլորտներում աշխատողների թվաքանակի աճով»,-ասաց Հովհաննիսյանը»: