Հայաստանում քաղաքական հալածանքները սաստկացել...

Ազատ խոսք ասելու համար այսօր մարդուն մեծ ռիսկեր են անհրաժեշտ` ռիսկ աշխատանքից ազատվելու, ռիսկ ծեծ ուտելու, ռիսկ կալանավորվելու, ազատազրկվելու համար: Այս մասին հայտարարեց  «Հայաքվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Այո, հարգելիներս, մեզանում երջանիկ անհատներ գուցե կան, բայց վստահեցնում եմ՝ Հայաստանում երջանիկ քաղաքացի չկա։ Քաղաքացին չի կարող անտարբեր լինել իր շուրջը տեղի ունեցող ճչացող անարդարությունների վերաբերյալ: Եվ երբ դրա հետ կապված նրա սիրտը ցավում է, դրանով իսկ նա չի կարող լինել երջանիկ: Եվ երբ նրա սիրտը ցավում է և նա չի կարողանում բողոքել, որովհետև վախենում է, չի կարողանում քոմենթ գրել, չի կարողանում խոսք ասել, անգամ լայք դնել, որովհետև վախենում է իր, իր ծնողի, իր եղբոր, քրոջ աշխատանքը կորցնելուց, հացից զրկվելուց, քաղաքացին երջանիկ լինել չի կարող: Որտեղի՞ց է Հայաստանի իշխանությունը քաղում ցավերի ու վախերի այս փիլիսոփայությունը: Այն ինչ կատարվում է Հայաստանում, դրա հաջողված օրինակը կա նաև Թուրքիայում: Էրդողանը այնտեղ էլ ունի քաղբանտարկյալների մեծ բանակ: Նա էլ է սիրում ազատազրկման դատապարտել ընդդիմադիր քաղաքապետերին»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։