Հայաստանում նախատեսվում են հիմնարար փոփոխությ...

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական օրենսգրքերի նախագծերը մշակող աշխատանքային խմբերին:

Հանդիպումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ողջունել է նման ձևաչափով հանդիպումը՝ ուղղված 3 կարևոր օրենսգրքերի նախագծերի ներդաշնակեցմանը:

Բադասյանը ևս կարևորել է այս հանդիպումը և նշել, որ Քրեական դատավարության օրենսգրքի բարեփոխումը չի կարող  իրականացվել հակակոռուպցիոն և դատաիրվական բարեփոխումների համատեքեստից դուրս: Այս առումով նախարար Բադասյանը շեշտել է, որ   Հայաստանում նախատեսվում են հիմնարար փոփոխություններ՝ մասնավորեցնելով, որ ձևավորվելու է Հակակոռուպցիոն կոմիտե: