Հայաստանում մարդուն կալանավորելը այլևս ոչ թե...

Հայաստանի Հանրապետությունը վերածվել է քաղաքական ճնշումների և հաշվեհարդարի գործիքի, և այսօր իշխանությունը ծառայում է վախի մթնոլորտի ստեղծմանը։ Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Չեն գործում իրավունքի պաշտպանության մեխանիզմները, իսկ քաղաքական և քաղաքացիական իրավունքներ և երաշխիքներ հռչակող օրենքները դարձել են զուտ հռչակագրային փաստաթղթեր: Ժողովրդավարության հետընթացի պայմաններում, իհարկե ահագնացել են քաղաքական ճնշումները և այս պարագայում մեր տվյալներով 60-ից ավել, իսկ իմ գնահատականներով գրեթե 70 անձ ենթարկվում է քրեական հետապնդման, բնականաբար քաղաքական դրդապատճառներով, իսկ նրանցից գրեթե 40-ը գտնվում են քրեակատարողական հիմնարկներում»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։