Հայաստանում լրագրողների իրավուքնները պաշտպանո...

Երեկ մենք տեղեկացրել էինք, որ Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի խմբագրությամբ գործող 168․am կայքը մասնակցում է լրագրողի դեմ իրականացվող արշավին։ Խոսքը մասնավորապես Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի դեմ ՀՀԿ-ի կողմից կազմակերպված տեղեկատվական արշավն է։

Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի կայքի վարքագիծը և դրա հետ միության նախագահի համաձայնությունը ցույց է տալիս մի ցավալի իրողություն՝ Հայաստանում լրագրողների իրավունքների անաչառ պաշտպաններ չկան։ Եթե սորոսական ֆինասավորմամբ գործող լրագրողական կազմակերպությունները ծառայում են իշխանություններին, ապա Հայաստանի ժուռնալիստների միությունը ծառայում է նախկին իշխանություններին։

Նախորդ տարի մենք ծավալուն զեկույց էինք կազմել սորոսական կազմակերպությունների վերաբերյալ և ուղարկել էինք իրենց գործընկեր միջազգային կառույցներին։ Զեկույցում նկարագրված էր, թե ինչպես են նրանք ծառայում գործող իշխանություններին։ Այս դեպքում ևս մենք ստիպված ենք հավաքագրել ՀԺՄ-ի ղեկավարի և իր ղեկավարի խմբագրած լրատվամիջոցի մասին տեղեկություններ և կուղարկենք կառույցի գործընկեր միջազգային կազմակերպություններին՝ Ժուռնալիստների եվրոպական ֆեդերացիա-European Federation of Journalists (EFJ) և Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիա-International Federation of Journalists (IFJ)։ ՀԺՄ գործընկերները պետք է տեղյակ լինեն, որ նրանք գործ ունեն կուսակցական շահեր սպասարկող կառույցի հետ։