Հայաստանում կրճատվել է ծխախոտային արտադրատեսա...

2021թ․ հունվար-նոյեմբերը 2020թ․ հունվար-նոյեմբերի համեմատությամբ՝ արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.7%–ով, այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանքագործական արդյունաբերության ծավալը նվազել է 0.4%–ով, իսկ մշակող արդյունաբերության ծավալն աճել է 2.6%–ով։

Մշակող արդյունաբերության ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ենթաճյուղերից աճել է․

▪️Սննդամթերքի արտադրություն՝ 2.8%,
▪️Խմիչքների արտադրություն՝ 25.5%,
▪️Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակներ՝ 20.9%,
▪️Հագուստի արտադրություն՝ 24.4%,
▪️Դեղագործական արտադրատեսակներ՝ 3.9%,
▪️Կաշի, կաշվե արտադրատեսակներ՝ 42.6%,
▪️Այլ ոչ մետաղական արտադրատեսակներ 23.4%,
▪️Կահույքի արտադրություն՝ 22.9%։

Կրճատվել է.

▪️Ծխախոտային արտադրատեսակների արտադրություն՝ 14.3%,
▪️Հիմնական մետաղների արտադրություն՝ 13.5%,
▪️Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրություն՝ 40.7%,
▪️Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ 24.9%։