Հայաստանում ապրանքների գների թանակցումներ կլի...

Անցյալ կիրակի օրվանից՝ հուլիսի 19-ից ուժի մեջ մտավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, որով գազի գինը Հայաստանում թանկացավ։ Իհարկե, այդ թանկացումն ուղղակիորեն չի առնչվելու բնակիչ բաժանորդներին եւ հիմնական բեռը այդ առումով կրելու են խոշոր սպառողները, սակայն եթե հաշվի առնենք, որ գազի թանկացման բեռը ընկնելու է տնտեսվարողների ուսերին, ապա կարող ենք վստահաբար ասել, ու գազի թանկացումն իր հետ կբերի շղթայական թանկացում բոլոր տեսակի ապրանքների համար։

Սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագինը կազմում է 100 հազար դրամ՝ տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար, իսկ 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139 հազար դրամ/հազար խմ –ի դիմաց: Այսինքն՝ մինչև 600 խորանարդ մետր սպառման համար նպաստառուները կվճարեն 1 մետր խորանարդի դիմաց 100 դրամ, դրանից ավելի դեպքում՝ 139 դրամ: Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը բարձրացել է: Նրանք նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար: Իսկ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 139 հազար դրամ/հազար խմ-ի դիմաց: Եթե սպառումը գերազանցում է 10 հազար խորանարդ մետրը, ապա ջերմոցները բնական գազի համար կվճարեն 255.91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ-ի համար:

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող ընկերությունները՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը կկազմի 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար: Մյուս բոլոր խոշոր սպառողներին (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին) վաճառվող բնական գազի սակագինը՝ յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ սահմանվել է 139 հազար դրամ/հազար խմ–ի համար, և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 255.91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ-ի դիմաց:

Եթե փորձենք  քաղաքացու համար այս ամենը ավելի պարզ լեզվով ներկայացնել, ապա ողջ տնտեսությունը իր բոլոր ոլորտներով եւ սեգմենտներով՝ լինեն դրանք սննդարդյունաբերական վերամշակող ձեռնարկություններ, էներգա-արտադրող ձեռնարկություններ, ջերմոցային տնտեսություններ եւ այլն, վճարելու են թանկ գնով։ Տնտեսագիտական պարզագույն գիտելիքներն էլ բավարար են հասկանալու համար, որ այս պայմաններում, արտադրվող միավոր ապրանքի ինքնարժեքի մեջ հաշվարկվում է նաեւ վերջինիս արտադրման համար ծախսված գազի ծավալը եւ հիմա այս թանկացումը մտնելու է ինքնարժեքի մեջ, ու բարձրանալու է նաեւ ապրանքների գները, բերելով ընդհանուր թանկացման շղթայական ձեւով, ինչի մասին արդեն նշել էինք վերեւում։