Հայաստանում անցած շաբաթվա ընթացքում գրանցվել...

Հայաստանում  նոյեմբերի 21-27-ը հաստատվել է կորոնավիրուսով վարակվել 106 նոր դեպք: Այդ ընթացքում արվել է 1917 թեստավորում, առողջացել է 123 մարդ: Անցած շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի  հետևանքով մահացել է 1 մարդ: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445737 դեպք, որոնցից 434866-ն՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 301 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8710 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3235175 թեստավորում:

Նոյեմբերի 27-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է 1 029 790 մարդ, բուստեր դեղաչափը ստացել է 83 255 անձ: