Հայաստանում 2025 թվականի առաջին 9 ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարները 15.9 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին գրանցվել է 3547 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 459-ը՝ սեպտեմբերին: Տարեսկզբից մինչև հոկտեմբեր ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 199 մարդ:
Հաշվետու ժամանակաշրջանում պատահարների հետևանքով զոհվածների թիվը 18.1 տոկոսով պակաս է մեկամյա վաղեմության ցուցանիշից:
Տարվա 9 ամիսներին ՃՏՊ-ներում վնասվածք է ստացել 5243 մարդ, ինչը 19.5 տոկոսով շատ է 2024-ի դիտարկվող ժամանակահատվածի ցուցանիշից: Սեպտեմբերին ՃՏՊ-ների հետևանքով տուժել է 658 մարդ:



