Հայաստանը ու Վրաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով Հայաստան-Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։
«Դե-ֆակտո մենք առանց այն էլ ռազմավարական գործընկերներ էինք։ Այսօր արդեն, կարելի է ասել, այս իրականությունը ձևակերպվեց։ Այսօր պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր»,- ասել է Ղարիբաշվիլին։



