Իրանը և ԱՄՆ-ը մոտ էին համաձայնագրի կնքմանը նախորդ բանակցությունների ընթացքում: Նման կարծիք է հայտնել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին՝ նշելով, որ հիմա էլ հակամարտության կարգավորումը գտնվում է հասանելիության սահմաններում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Օմանը հաշվի էր առնում, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններն ընթանում էին հաջողությամբ, և որ համաձայնագիրն արդեն գտնվում էր հասանելիության սահմաններում: Մենք առաջվա պես հավատարիմ ենք այս կարծիքին»,- ասել է նա Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի ուսանողների առջև ելույթի ժամանակ:
Սուլթանության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ նման համաձայնագրի հիմնական բաղադրիչները դեռևս գոյություն ունեն: Ընդ որում, նա նշել է, որ այժմ բանակցությունների վերսկսման ճանապարհը դժվար է երկուստեք:



