Միացյալ Նահանգները և Չինաստանը ցանկանում են նպաստել Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք ցանկանում ենք օգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման հարցում։ Կցանկանայինք, որ այն ավարտվեր։ Կարծում եմ, որ կարող եմ լիակատար վստահությամբ խոսել մեր երկուսի անունից»,– ասել է ԱՄՆ նախագահը։



