
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները գրեթե համաձայնեցրել են այն փաստաթուղթը, ըստ որի սահմանվում է Հայաստանին տրվելիք օգնությունը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածության հետ, որը, սակայն, չի ընդունվել, որոշ կետեր ուղարկվել են լրամշակման։
Այս մասին ՀԱՊԿ խորհրդի նիստից հետո հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։