Հայաստանի հետ սահմանակից Թուզլուջայի շրջանում ժանդարմերիան Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ներկրված էլեկտրոնային ծխախոտներ եւ հեռախոսներ են հայտնաբերվել։
Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Իգդիրի ժանդարմերիայի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի ծառայողները Հայաստանի հետ սահմանակից վայրում ձերբակալել են մաքսանենգության մեջ մեղադրվող 6 անձ։ Նրանց մեքենայում հայտնաբերվել է Հայաստանից Թուրքիա մաքսանենգ ճանապարհով ներկրված 4000 տուփ էլեկտրոնային սիգարետ եւ 7 հատ բջջային հեռախոս։



