Հայաստանի զենք գնելու հետ կապված խնդիրներն սկսվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո (Հայաստանի վարչապետ- խմբ.)։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 26-ին ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա ավելացրել է, որ մինչ Փաշինյանի գալը Հայաստանը կանոնավորապես եւ առանց ուշացման զենք է ստացել, հաճախ՝ անվճար։ «Ի՞նչ պատճառով են այս խնդիրները ծագել որոշակի կետից։ Տարածաշրջանը նույնն է, երկրները նույնն են։ Միայն մի բան է փոխվել՝ Փաշինյանը եկավ իշխանության»,- նշել է Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը հանուն Սու-30 СМ-ի ֆոնին գեղեցիկ լուսանկարների, փոխել է զենքի գնման պլանը, ըստ որի՝ նախատեսվում էր գնել մոտ 2 500 անօդաչու թռչող սարք։
Պատգամավորը հավաստիացրել է, որ չի արդարացնում աշխարհաքաղաքական որեւէ կենտրոնի գործողությունները։