Հայաստանի ղեկավարի հայտարարությունն ամբողջությամբ թողնում եմ նրա խղճին. Այս մասին Բաքվում փետրվարի 28-ին Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ համատեղ ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը անվտանգությանն ուղղված սպառնալիք է եւ Եվրամիության առաքելությունը կարող է կանխել Ռուսաստանի հետ համատեղ Ադրբեջանի վրա հարձակման վերաբերյալ մտավախությունները:
Այս հայտարարությանն ի պատասխան նա խնդրել է մեջբերել նախորդ հայտարարությունը։
«Մենք տեսնում ենք՝ ինչպես է Եվրամիությունը բացահայտ չարաշահում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ունեցած իր հարաբերությունները, այդ թվում Հայաստանմի տարածքում առաջ տանելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր այսպես կոչված առաքելությունը, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում, այդ թվում նրա գործառույթների, մանդատի, տեւողության առումով եւ այն ավելացված արժեքի տեսանկյունից, որը առաքելությունը կարող է ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերում։ Սակայն կողմերի ընտրությունն է, թե ում հետ համագործակցել։
Մենք մեր բոլոր գործողություններում առաջնորդվում ենք «մի վնասիր» սկզբունքով։ Մենք առաջնորդվում ենք բոլոր ի հայտ եկած խնդիրների լուծմանը նպաստելու սկզբունքով, որոնք նախ, կհիմնվեին երեք ղեկավարների սկզբունքային համաձայնության վրա՝ նրանց 4 հայտարարությունների շրջանակում, երկրորդ՝ կապահովեին փոխշահավետ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակություն՝ տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ։ Ոչ բոլոր խաղացողները, նախ, նրանք, ովքեր հեռու են գտնվում Հարավային Կովկասից, առաջնորդվում են նման սկզբունքներով եւ ցանկանում են այստեղ աշխատել ոչ որեւէ բանի օգտին, այլ որեւէ մեկի դեմ։ Մենք դա տեսնում ենք, բայց ես համոզված եմ, որ դա տեսնում են գործընթացին անմիջականորեն ներգրավված կողմերը»։