Հայաստանի ներքին գործերի նախարարությունը 1 օրում բացահայտել է 160 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ ներկայացնելով նոյեմբերի 25-26-ին հանրապետությունում տիրող օպերատիվ իրավիճակը։
«Բացահայտվել է 160 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 61 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ հոգեկան ներգործության, 7 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, 4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 2-ական դեպք՝ կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու։
Բացահայտվել է կաշառակերության, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների և այլ արտադրանքի շրջանառության, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, հողը փչացնելու, սառը զենքի հայտնաբերման և այլ դեպքեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 3 դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար, 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։



