Հայաստանի տնտեսական աճը 9 ամսում կազմել է 6 տ...

Հայաստանի տնտեսական աճն այս տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով կազմել է 6 տոկոս՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների  աճով (նպաստումը՝ 3.4 տոկոսային կետ):

Այս մասին տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած՝ Մակրոտնտեսական զարգացումների ամփոփագրից:

«Տնտեսության մյուս ճյուղերը նույնպես նպաստել են տնտեսական աճին՝ բացառությամբ արդյունաբերության (բացասական նպաստումը՝ 0.2 տոկոսային կետ):

Պահանաջարկի տեսանկյունից տնտեսական աճը պայմանավորված է եղել հիմնականում մասնավոր սպառման և հիմնական միջոցներում ներդրումների աճով (նպաստումները՝ համապատասխանաբար 7.2 և 3.5 տոկոսային կետեր»,-ասված է ամփոփագրում: