2020 և 2023 թթ. աղետներից հետո, կայուն կառավարման մոդելների որոնման գործընթացում, Հայաստանը կանգնած է ընտրության սահմանագծին։ Ավելին, հայ քաղաքական միտքը կարիք ունի այլընտրանքների և կառուցողական քննարկումների։ Դարերով ձևավորված արժեքային համակարգը, ազգային հիշողությունը և հոգևոր ժառանգությունը կարող են և պետք է վերածվեն ոչ միայն մշակութային հենասյուների, այլ կառավարման իրական հիմքի։
Այս հոդվածն առաջարկում է պետականության մի այլընտրանքային մոդել, որը հիմնված է քրիստոնեական բարոյական սկզբունքների, համայնքային պատասխանատվության և քաղաքական ու տնտեսական ճգնաժամից դուրս գալու ընդհանուր նպատակով միավորված ազգային տեսլականի վրա։
Այս մոդելը նորարարական համադրություն է ավանդույթի և ժամանակակից կառավարման միջև։ Քրիստոնեությունը, իբրև ազգային ինքնության անբաժանելի բաղադրիչ, դուրս չի մղվում հասարակական դաշտից, այլ՝ ներդաշնակորեն ինտեգրվում է սահմանադրական շրջանակի մեջ, հիմք դնելով այնպիսի կարգի, որն առաջնահերթ է համարում հոգևոր արժեքները, կրթական և մշակութային շարունակականությունը, ինչպես նաև՝ Սփյուռքի և Հայաստանի միջև կենսական կապերի վերաարժևորումը։
Պետության պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Քրիստոնեական Հանրապետություն Նոր սահմանադրական կարգը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես պետական եկեղեցի։ Եկեղեցին ոչ միայն պետք է հովանավորվի և պաշտպանվի պետության կողմից, այլև ունենա համապետական հանձնառություն՝ ձևավորելու հանրային բարոյական օրակարգ, ամրապնդելու ազգային հիշողությունը և հանդիսանալու հավաքական պատասխանատվության խորհրդանիշ։
Հոդվածն ամբողջությամբ «Առավոտ»-ում:



