Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռ...

Այսօր առավոտյան ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մ. Իսպիրյանը և նրա որդին, այս մասին հայտնել է Արմլուրը։ Ըստ նախնական վարկածի պրոռեկտորը եւ նրա որդին անցնում են ենթադրյալ կեղծիքի վարույթի շրջանակներում։

Քիչ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալել են նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանին։

Քիչ առաջ  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց լուրը․ Ըստ տեղեկատվության՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ: