ԱՄՆ վարչակազմին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջուկային էներգետիկան զարգացնելու հնարավորությունից։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ Իրանը չպետք է օգտագործի իր միջուկային իրավունքները, բայց չի բացատրում, թե հատկապես ինչու։ Եվ ընդհանրապես, ո՞վ է նա այս աշխարհում, որ ժողովրդին զրկի իր օրինական իրավունքներից։ Մարդկային սկզբունքների տեսանկյունից յուրաքանչյուր ազատ մարդ, անկախ կրոնից, դավանանքից, ռասայից և էթնիկ պատկանելությունից, պետք է օգտվի իր անօտարելի իրավունքներից, և մենք նույնպես պահանջում ենք, որ միջազգային համակարգում բոլոր ժողովուրդների հետ վարվեն արդարության և ազնվության հիման վրա»,- ասել է Իրանի նախագահը։



