Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44...
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է․
Երեկ Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Նիկոլ Փաշինյանը, ինչը բերեց վերջինիս հիստերկացմանը։
Միակ ուղղությունը, որտեղով շարունակաբար ու բավականին անվնաս թշնամին ի վերջո հասավ Շուշի, երբ մնացած պաշտպանական շրջաններում կատաղի դիմադրության հանդիպեց և որևէ լուրջ առաջխաղաղացում չունեցավ։
Սա շատ լուրջ ու ծանրակշիռ մեղադրանք է, և այս ելույթը և խոսքերը պետք է հասնեին բոլորին, հատկապես այս գործողությունների պատճառով տուժած տասնյակ հազարավոր մարդկանց։
Ճիշտ մատուցման և բացատրության դեպքում սա բավականին շատ մարդկանց աչքերը կբացեր։
Կարելի է ասել` Սեյրան Օհանյանը ընդդիմության սեփական, ոչ ՔՊ-ական օրակարգ ձևավորեց։
Սակայն ի՞նչ է տիրում հիմա դաշտում
Շունն ու շանգյալը ու ՔՊ-ական Ջուլհակյանի դուրստվածը՝ կրծքերի մասին, խոսում են անխտիր՝ բոլորը:
Երկու օրակարգն էլ նիկոլենց դաշտ նետածն ա։ Երկուսի տակից էլ իրենք սիրուն դուրս եկող են՝ ի տարբերություն Սեյրան Օհանյանի մեղադրանքների։
Ի՞նչ ասեմ։ Մալադեց իրենց։