Հայաստանի նման վերաբերմունքը հարված է հասցնու...

Հայաստանն ինքն է այսօր տառապում սահմանազատման հարցում անորոշությունից, ուստի երկիրը պետք է ընդունի իրականությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է «Sputnik-Азербайджан»-ը:

«Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման, սակայն Հայաստանի կողմից պատասխան քայլեր չենք տեսնում: Հայաստանը չի պատասխանում Ադրբեջանի բարի մտադրությանը։ Նման վերաբերմունքը հարված է հասցնում տարածաշրջանում խաղաղությանն ու առաջընթացին», - հայտարարել Է Բայրամովը: