Հայաստանի կառավարությունը կքննարկի Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում։
«Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը»,-նշված է նախագծում։



