Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագիրը խզելու հա...

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (ՀԿԵ) աշխատում է սովորական ռեժիմով: 

«Պայմանագիրը խզելու համար որևէ նախադրյալ չկա», - Aysor.am-ին փոխանցել է ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։

Ավելի վաղ RTVI-ը հայտնել էր, որ «Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է խզել Հայաստանի հետ 2008 թ. կնքված «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիոն կառավարման համաձայնագիրը:

Այս մասին տեղեկությունը հաստատել են նաև Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում: