Կորպորատիվ և պետական պարտատոմսերի, ինչպես նաև Ռեպո գործարքների շուկաները նախորդ տարվա հունիսի համեմատ ցույց են տվել աճի դինամիկա։
Պետական պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը նախորդ տարվա հունիս ամսվա համեմատ աճել է 161%-ով՝ հասնելով 10․1 մլրդ դրամի, շուկայի ընդհանուր արժեքը (market value) աճել է մոտ 27%-ով, գործարքների միջին ծավալը՝ 127%-ով:
Կորպորատիվ պարտատոմսերի առևտրի ծավալը կազմել է շուրջ 1․8 մլրդ դրամ (10% աճ), տեղի է ունեցել 131 գործարք, որոնց միջին ծավալն աճել է 38%-ով՝ կազմելով մոտ 14 մլն դրամ, շուկայի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 374 մլրդ դրամ՝ աճելով 130%-ով։
ՌԵՊՈ գործարքների հունիսի ցուցանիշը 111%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակի առևտրի ծավալին՝ անցնելով 2 մլրդ դրամը, գործարքների քանակն աճել է 127%-ով, գործարքների միջին ծավալը կազմել է ավելի քան 35 մլն դրամ։
Բաժնետոմսերի շուկայի ընդհանուր ծավալը (market cap) նախորդ տարվա հունիս ամսվա համեմատ աճել է 4%-ով։
Հայաստանի ֆոնդային բորսայի շարունակական գործունեությունը երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարևոր երաշխիք է Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության և բնականոն զարգացման համար։
Հայաստանի ֆոնդային բորսա