Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդլայնված կ...

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի ընդլայնված կազմով հանդիպումը:

«Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով»,- հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը:

Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել մարտի 24-ին։ Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով: