Հայաստանի և ԱՄԷ քաղաքացիների համար վիզային ռե...

Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում ներկայացրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ կատարած պաշտոնական այցի արդյունքը:

«Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն ԱՄԷ նշանավորվեց Հայաստանի և ԱՄԷ քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման համաձայնագրի ստորագրմամբ»,- գրել է փոխնախարարը:

Ստորագրված փաստաթուղթը դեռ պետք է վավերացնեն երկրների խորհրդարանները։