Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ աշխատանքին չի ազդո...

Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ քննարկումներին չի ազդում կազմակերպության աշխատանքի արդյունավետության վրա, Հայաստանը մնում է նրա դաշնակիցը, ասել է կազմակերության գլավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Հայաստանի չմասնակցելը չի ազդում կազմակերպության աշխատանքի արդյունավետության վրա։ Այնուամենայնիվ, մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է, եւ մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են»,- ասել է Տասմագամբետովը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը ցանկացած ժամանակ կարող է վերադառնալ լիածավալ մասնակցության կազմակերպության աշխատանքում, առարկություններ կամ խոչընդոտներ ՀԱՊԿ անդամների կողմից չկան։