Հայաստանի արտաքին գործերի նախարարը կմասնակցի...

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ 

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

«Ապրիլի 11-12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջին գրել է Բադալյանը: