Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիա՝ Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզության ծառայության տնօրեն Տասոս Ցիոնիսի հրավերով:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից՝ նշելով, որ այցի ընթացքում Արմեն Գրիգորյանը կունենա աշխատանքային հանդիպումներ:



