Հայաստան կժամանի Իրանի փոխարտգործնախարարի գլխ...

Հունվարի 7-ի երեկոյան Հայաստան կժամանի Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի գլխավորած իրանական պատվիրակությունը, հաղորդում է ИРНА-ն։

Ըստ աղբյուրի՝ Երևանում իրանական պատվիրակությունը կմասնակցի քաղաքական խորհրդակցությունների։ Ռավանչին կհանդիպի նաև իր հայ գործընկերոջ հետ։

Նախատեսվում են նաև հանդիպումներ այլ բարձրաստիճան հայ պաշտոնյաների հետ, որոնց հետ կքննարկեն երկու երկրների միջև համագործակցությունը տնտեսության, տրանսպորտի և մշակույթի ոլորտներում։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։