«Հայաստան» խմբակցությունը ցավակցել է Իրանում...

«Հայաստան» խմբակցությունը ցավակցական ուղերձ է հրապարակել․

«ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից մեր վշտակցությունն ենք հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով ԻԻՀ  նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, Թավրիզում առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա սեյեդ Ալ Մոհամմադ ալ-Հաշեմիի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիի, գեներալ սեյեդ Մահդի Մուսավիի և ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ։ 

Մեր խորը վշտակցությունը փոխանցելով ԻԻՀ  գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, զոհերի ընտանիքներին կիսում ենք բարեկամ Իրանի ժողովրդի ցավը: Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը»։