Պատգամավոր Լևոն Քոչարյանը գրում է. «Այսօր «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ հանդիպել ենք ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի հետ:
Խոսել ենք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, ներկայացրել մեր երկրում ժողովրդավարության, դատական համակարգի և ազատ խոսքին վերաբերվող բազմաթիվ խախտումների և քաղբանտարկյալների շինծու քրեական գործերի, ինչպես նաև Բաքվում պահվող գերիների և արցախահայության խնդիրների մասին»։



