Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը մի հարթանի չ...

Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը մի հարթանի չէ, չի կարելի շեշտը դնել մի ուղղության վրա: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու հայտարարություններին:

Հարցին, թե արդյոք դա կոնկրետ բովանդակություն ունի, թե ավելի շատ բարոյական աջակցության տիրույթում է, արդյոք խոսքը նաեւ ռազմական ոլորտում աջակցության մասին է, Փաշինյանն ասաց. «Դա արտահայտում է երկու կառավարությունների քաղաքական կամքը խորացնելու հարաբերությունները: Դա ամենակարեւորն է: Հիմա այդ քաղաքական կամքը պետք է որոշումներով, գործողություններով, գործառույթներով պետք է արտահայտվի»: