Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հան...

Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Կովկասում տարածաշրջանային խաղաղություն և կայունություն ձեռք կբերվի Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք համապարփակ խաղաղության պայմանագրով։ Այս մասին, hurriyet.com.tr կայքի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ԱԺ-ում ՊՆ 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ:

Նշենք, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80%-ը համաձայնեցված է։ ՀՀ-ն առաջարկում է ստորագրել համաձայնեցված կետերի հիման վրա, այսպիսով ունենալ հիմնարար փաստաթուղթ և շարունակել քննարկել չլուծված հարցերը։ Սակայն Ադրբեջանն այս մոտեցումը համարում է կիսատ-պռատ: Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը, քանի որ խնդրահարույց է համարում Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։