Ալիևի օգնականը խնդրել է հայ հասարակությանը փոխանցել, որ պատերազմն Ադրբեջանի համար ավարտվել է, Երևանում տեղի ունեցող ասուլիսի ընթացքում ասել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը՝ խոսելով Բաքվում Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման մասին:
«Հայ-ադրբեջանական հակամարտությունն Ադրբեջանի համար ավարտվել է: Եվ, որ ուզում են այսօրվա չպատերազմ վիճակից կառուցել խաղաղություն և գնալ դեպի խաղաղություն: Իրենց համար չափազանց կարևոր է Հայաստանի հետ համապարփակ և երկարաժամկետև խաղաղություն կառուցել, և պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ»,- նշել է նա:
Հիշեցնենք՝ նոկեմբերի 21-ին ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչներ էին մեկնել են Բաքու:
Բաքու ժամանած ներկայացուցիչներն էին Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը,
Նշենք նաև, որ հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ. հարաբերությունների կարգավորման համատեքստում սա պատասխան այց է:



