
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վերջին շրջանում նորից ակտիվացել են կեղծ լուրեր հորինողներն ու հանրությանը մանիպուլացնողները: Նախորդ ամիսներին մի շարք լրատվամիջոցներ դատարանին խնդրում էին իրենց հնարավորություն տրվեր հերքելու սուտը, որպեսզի չենթարկվեին պատասխանատվության: Բազմաթիվ դատական գործեր էլ դեռեւս գտնվում են քննության փուլում:
Զրպարտություններ և ստեր...
Հազարավոր ստերից միայն մեկ օրինակ բերեմ: Նախորդ տարի անանունները գրել էին ԵՊՀ-ի հյուրանոց դառնալու մասին եւ դա կապել էին Սուքիասյանի անվան հետ: Անցավ ժամանակ, պարզվեց որ դա հերթական ցնդաբանությունն էր: Հիմա էլ, թե` Սուքիասյանը ջերմաչափի գործարան է գնել: Դարձյա՞լ ձեզ ժամանակ է պետք համոզվելու համար, որ դա էլ է հերթական սուտը։ Ջերմաչափի գործարանը` ոչ, բայց այ ուղեղի գործարան գուցե հիմնելու կարիք լինի»: