Հատուկ ջոկատայինները Թբիլիսիում ցուցարարներին դուրս են մղել Ռուսթավելի պողոտայից, մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ըստ հաղորդման՝ ամբողջ գիշեր Ռուսթավելի պողոտայի մեջտեղում կանգնած է եղել հատուկ նշանակության ջոկատի շրջափակը՝ թույլ չտալով ցուցարարներին վերադառնալ խորհրդարանի դիմացի տարածք, որտեղից կեսգիշերին մոտ ուժայինները նրանց դուրս են հանել։
Նախորդ գիշեր Վրաստանի խորհրդարանի մոտ սկսվել է հերթական հակակառավարական բողոքի ակցիան, որը շարունակվել է ամբողջ գիշեր։



