
Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հաստատել է 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը։
Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով․
Օգոստոսի 21
- 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու»,
- 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»,
Օգոստոսի 22
- 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»,
- 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»,
Օգոստոսի 25
- 9-րդ դասարան՝ «Բնագիտություն»,
- 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»:
Յուրաքանչյուր վերաքննության օրը՝ ժամը 10:00-ին, Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում (www.atc.am), կտեղադրվի համապատասխան քննական թեստը։
Դպրոցները պետք է կայքից ներբեռնեն և տպագրեն թեստերը, ապա դրանք տրամադրեն վերաքննությանը մասնակցող աշակերտներին։ Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։