Հասարակական տրանսպորտի վիճակն այսօր անմխիթար...

Այսօր ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ոստիկանությունում արմատական փոփոխություններ են սպասվում, կլինեն կառուցվածքային փոփոխություններ, գործելու են պարեկային ծառայություններ.

«Միայն 2018թ. ՀՀ է ներմուծվել 80.000-ից ավելի մեքենա, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում երթևեկության կազմակերպման և անվտանգության համար: Արմեն Խաչատրյանն ասել է, որ դրա հիմնական պատճառներից մեկն էլ հասարակական տրանսպորտի վատ աշխատանքն է:

Եթե մենք ունենանք նորմալ աշխատող հասարակական տրանսպորտ, ապա շատերը ձեռնպահ կմնան սեփական մեքենան գնելուց»,- ասել է Արմեն Խաչատրյանը»:

Արմեն Խաչատրյանը նաև հավելեց,  որ հասարակական տրանսպորտի վիճակն այսօր անմխիթար է: