Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սիրելի՛ երևանցիներ և գործընկերներ,
հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով (ինչին ավելի մանրամասն անդրադարձել էինք նախորդ հրապարակմամբ. https://shorturl.at/ixmud) ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն:
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:



