Հասարակական պահանջ կա և դա առաջիկայում իշխող...

Եթե իշխանությանը թվում է, որ  կարող է մեր հայրենիքի մի մասը զիջել, ունենանք 5000-ից ավելի զոհ, վիրավորներ,  և այդ իշխանությունը բարոյական, քաղաքական իրավունք ունի իշխել մեր ժողովրդին, ինքը  չարաչար սխալվում է։ Երբ որ ինքը ասում է չկա հասարակական պահանջ հեռացման, ինքը դրանով վիրավորում է մեր ժողովրդին և մեր հասարակությանը։ Այս մասին Ազատության հրապարակում հրավիրված հավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Պահանջ կա և այդ պահանջը առաջիկայում իշխող քաղաքական ուժը իր անձնական կաշվի վրա կզգա և կտեսնի։ Մենք մեր մարտավարության մեջ որոշակի փոփոխություներ ենք անելու, բայց մենք  ասել ենք՝ այս իշխանության հեռացման ճանապարհը համաժողվրդական հանրային ճնշման միջոցով է տեղի ունենալու, մենք հասնելու ենք դրան»,- ասաց Սաղաթելյանը։