«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվե...

Տարեվերջին անցկացվող «Ազգային ընտրանի» ամենամյա մրցանակաբաշխությունը մեկ հարկի տակ է համախմբել մարդկանց, որոնցից յուրաքանչյուրն իր ոլորտում աշխատասիրությամբ, անմնացորդ նվիրումով մեծ ներդրում է ունեցել պետության կայացման գործում։

«Հարյուրամյակի կին գործարար» անվանակարգում պարգևատրվել է «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն, Ֆերմերների ազգային միության նախագահ, Մեղվաբույծների ազգային ֆեդերացիայի նախագահ, գործարար Ռոզա Ծառուկյանը։

«Ես երջանիկ եմ, որ 92 տարեկան հասակում դարձյալ արժանացել եմ պարգևատրման: «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնը եղել է, կա ու կմնա: Ունենք բավականին գյուղատնտեսկն այգիներ, որոնք նախաձեռնել է իմ որդին մեր հիմնադրամի միջոցներով:

Եթե ես էլ չլինեմ, «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնը եղել է, կա ու կմնա: Իմ ժառանգները շարունակելու են իմ գեղեցիկ աշխատանքը»,- ասել է Ռոզա Ծառուկյանը: