Լարվածություն չի եղել, անիմաստ հարցեր մի տվեք, դուք վերնագիր եք կերտում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով իր վարչապետի միջեւ երեկ տեղի ունեցած միջադեպին։
«Եթե առանձին կուզենաք ինձնից հարցազրույց վերցնել, ընթացակարգով դիմեք ինձ։ Ի՞նչ լարվածություն, լարվածությունը գուցե հիմա իմ և ձեր միջև է։ Պարզապես հիմա ձեր այս ոգևորուոթյունը չեմ հասկանում»,– դիմելով լրագրողներին հայտարարեց նա։
Հարցին՝ այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը ներե՞ց ձեզ, ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց. «Քեզ ների, մենք ներված ենք միշտ»։
Նշենք, որ երեկ ԱԺ–ում, որտեղ ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նիստը ստիպված էին ընդհատել, քանի որ Անդրանիկ Քոչարյանը, որ պետք է ելույթ ունենար, դահլիճում չէր։ Հետո նա եկավ, մոտեցավ Նիկոլ Փաշինյանին, փորձեց բացատրել իր ուշացման պատճառը։ Վարչապետը հանդիմանեց Անդրանիկ Քոչարյանին և լքեց դահլիճը՝ բոկոտելով Անդրանիկ Քոչարյանի ելույթը



