«ԱԴԵԿՎԱԴ» ՀԿ-ի անդամները ծաղիկներ խոնարհեցին ՊՊԾ գնդի մոտ տեղադրված հուշատախտակի մոտ:
«Եկել ենք հարգանքի տուրք մատուցելու այն 3 ոստիկանների հիշատակին, ովքեր զոհ դարձան ցինիկ ահաբեկչական գործողության և այդ ցինիկ գործողությունն իրականացնողները այսօր մամուլի ասուլիս են հրավիրում և նշում, որ հույս ունեն, թե մի օր հունիսի 17-ը կդառնա պետկան տոն»,- այս մասին լրագորղներին ասաց ՀԿ-ի անդամ Կոստանտին Տեր-Նակալյանը:
Նա հիշեցրեց, որ 2018 թվականի մասյիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիլոլ Փաշինյանը քննարկում էր անցկացնում խորհրդարանական խմբակցությունների հետ, ու ի պատասխան Արփինե Հովհաննիսյանի հարցադրմանը՝ խոստացավ հանձաժողով ձևավորել, որը գնահատական կտա, արդյոք «Սասնա ծռերը» քաղբանտարկյալ են, թե ոչ:
«Ոչ մի հանձնաժողով չի կազմվել, այսինքն՝ սա Նիկոլ Փաշինյանի հերթական ցինիկ սուտն էր: Մարդասպանության համար մեղադրվող անձանց խափանման միջոցը փոխվել է, նրանք արդեն տարուց ավել է ազատության մեջ են: Իսկ շատ ավելի թեթև հանցանքում մեղադրվողները շԱրունկաում են մնալ ճաղերի հետևում»,- ասաց Կոստանտին Տեր-Նակալյանը՝ սա ահամարելով այս իշախնությունների դուալիզն ու անհետևողկանությունը:



