Հարևանը, որ նաև ազգական էր՝ բանկային քարտից գ...

Նոյեմբերի 15-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ ժամը 3.23-ին իր բանկային քարտից գումար է փոխանցվել բուքմեյքերական ընկերություններից մեկի կայք. հափշտակվել էր 110 հազար դրամ:

Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գործարքը կատարել էր տուժածի համաքաղաքացի 19-ամյա մի երիտասարդ` մոր անվամբ բացած խաղային հաշվի միջոցով:

Երիտասարդը, որ ոչ միայն հարևան էր, այլև` ազգական, արդեն օգտագործել էր գումարը: Նա ձերբակալվել է, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: